ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները
11.06.2015 | 12:41

Հունիսի 10-ի երեկոյան հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարները։ Մրցանակային տեղերի համար կպայքարի 5 մասնակից՝ Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Միլետիչ Իվա (Սերբիա)։

Հունիսի 12-ին և 13-ին մասնակիցները երրորդ փուլում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ջութակի կոնցերտ No.3։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС): Մրցույթի փուլերը գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության շնորհիվ ուղիղ հեռարձակվում են առցանց՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայքում՝ http://akhic.am/

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ